Վաշինգտոնում «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատությունը` 2014-ին» զեկույցի համաձայն` աշխարհում մամուլն ազատ է 63 երկրում (32 տոկոս), մասամբ ազատ է 68 երկրում (35 տոկոս), իսկ 66-ում (33 տոկոս) մամուլն անազատ է:
Հայաստանը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես դասվել է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում:
Անազատ մամուլ ունեցողների շարքում են նաև Ադրբեջանը (84 միավոր), Ռուսաստանը (81միավոր), Թուրքիան (62 միավոր), ՈՒկրաինան (63 միավոր): Վրաստանը (47 միավոր) տեղ է գտել ազատ մամուլ ունեցողների շարքում:
Համեմատած անցյալ տարվա հետ` Հայաստանում, մամուլի ազատության առումով, մեկ միավորով հետընթաց է արձանագրվել: